Պարզվել է «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի 11 երեխաների տվյալներն ու նրանց թունավորման հանգամանքները


Պարզվել է «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի 11 երեխաների տվյալներն ու նրանց թունավորման հանգամանքները
Հունիս 10 17:22 2021

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա Ք-ն, 4-ամյա Արման Փ-ն, 3-ամյա Դավիթ Յ-ն, 4-ամյա Կատրին Մ-ն, 4-ամյա Հասմիկ Ս-ն, 4-ամյա Մարիա Գ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նախաճաշի ժամանակ սնվել են «Բիո կաթ» ընկերության կողմից արտադրված թթվասեր ու կաթնաշոռ։

Մանկապարտեզում ստուգվել են նաև սանիտարահիգիենիկ պայմանները, ամենը եղել է չափանիշներին համապատասխան, պահպանված է եղել անգամ համավարակի հետ կապված կանոնները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։



loading...