Նիկոլ Փաշինյանի վախերն այնտեղ են հասել, որ անգամ իրեն «դավաճան» գոռացող քաղաքացիներին ծեծի են ենթարկում. Սամսոնյան


Նիկոլ Փաշինյանի վախերն այնտեղ են հասել, որ անգամ իրեն «դավաճան» գոռացող քաղաքացիներին ծեծի են ենթարկում. Սամսոնյան
Հունիս 8 01:35 2021

Ժամանակին Փաշինյանն էր օրակարգ թելադրում քաղաքական դաշտում, այսինքն՝ ինքն ասում էր, ընդդիմությունը սկսում էր ռեակցիաները, հիմա հակառակն է, Փաշինյանն արդեն օրակարգ թելադրողը չէ, հիմա Նիկոլը դարձել է Ռոբերտ Քոչարյանի ռեակցիոնիստը, այժմ ՀՀ 2-րդ նախագահն է թելադրում օրակարգ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վախերն այնտեղ են հասել, որ անգամ իրեն «դավաճան» գոռացող քաղաքացիներին նախ ծեծի են ենթարկում, հետո բերման ենթարկում, ձերբակալում։ Նման դեպք արդեն ունենք։

«Այս ընտրությունները պետք է գան ապացուցելու մի բան, արդյոք մեր պետությունն իրավունք ունի գոյատևելու, և ես վստահ եմ, որ անկախ արդյունքներից Նիկոլ Փաշինյանը չի մնալու իշխանության, որովհետև արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկար, առանց Փաշինյանի հեռացման վերջնարդյունքի, ու նա հեռացվելու է իշխանությունից», - նշել է Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։