Ուկրաինացի հաղորդավարուհին նմանակել է Քիմ Քարդաշյանին


Ուկրաինացի հաղորդավարուհին նմանակել է Քիմ Քարդաշյանին
Մայիս 16 01:00 2021

Հեռուստահաղորդավարուհի Լեսյա Նիկիտյուկը վերջերս է վերադարձել թուրքական Կեմեր քաղաքում արձակուրդից, բայց շարունակում է Instagram- ում կիսվել գայթակղիչ լողափային լուսանկարներով:

 
 

Աստղի կողմից հրապարակված վերջին նկարներում նա հայտնվել է սպիտակ լողազգեստով՝ ոսկեգույն պրինտով և ծղոտե գլխարկով: Լեսն ընտրել է իր հետույքը ցուցադրող կեցվածք և որոշել է կատակել դրա հետ կապված:

 

Հատուկ հավելվածի օգնությամբ Նիկիտյուկը մեծացրել է «հինգերորդ կետը» և հիշել Քիմ Քարդաշյանին, որը հայտնի է իր հոյակապ մարմնաձևերով:

«Բարի լույս, իմ թռչնակներ: Գիշերվա համար ես օգագործեցի Քիմ Քարդաշյանի կրեմը և նայեք: Ձեզ մոտ եղե՞լ է նման բան», – կատակել է աղջիկը հրապարակման գրառման մեջ:

Նա նաև լուսանկար է ներկայացրել, որում ցույց է տվել իր իրական կազմվածքը:

Լեսյայի երկրպագուները գնահատել են կատակը. գրառումն արդեն ստացել է ավելի քան 120 հազար հավանում: