Մհեր Արմենիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել


Մհեր Արմենիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել
Մայիս 16 00:13 2021

Երգիչ Մհեր Արմենիայի՝ Մհեր Մեսրոպյանի ղեկավարած նորաստեղծ «Ազգի ձայնը» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ելնելով երկրում ստեղծված ռազմական պայթյունավտանգ իրավիճակի և պետական սահմանների վտանգված լինելու փաստից՝ համարում ենք, որ առաջնահերթությունը տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը իրենից ենթադրում է մեծ ռեսուրսների վատնում և հղի է հետընտրական ցնցումներով:
Դա կբերի անկայունություն,որը սխալ է և ոչ պետականամետ քայլ, ուստի կոչ ենք անում` դնել մի կողմ քաղաքական ամբիցիաները և լուծել պետական սահմանների անվտանգությունն ու կայունությունը և նոր անդրադառնալ ընտրություններին:
Այլապես թշնամին բաց չի թողնի առիթը, որի արդյունքում կկորցնենք Սյունիքը, որը Հայաստանի ողնաշարն է»: