«Կխնդրեմ ուսումնասիրել՝ ինչ է իրենից ենթադրում վարչապետի հրաժարականի հիմքով Կառավարության հրաժարականը». Արամ Վարդևանյան


«Կխնդրեմ ուսումնասիրել՝ ինչ է իրենից ենթադրում վարչապետի հրաժարականի հիմքով Կառավարության հրաժարականը». Արամ Վարդևանյան
Մայիս 4 14:25 2021

Ռ. Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով՝ հետաձգված նիստից հետո լրագրողները զրուցեցին փաստաբան Արամ Վարդևանյանի հետ: Ի թիվ այլ հարցերի՝ լրագրողները անդրադարձան Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար պաշտոնավարելուն, որը տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տվել. «Կխնդրեմ ուսումնասիրել՝ ինչ է իրենից ենթադրում վարչապետի հրաժարականի հիմքով Կառավարության հրաժարականը: Կառավարության հրաժարական կարող է լինել, օրինակ, ԱԺ-ի կողմից վստահության չարժանանալու դեպքում, ծրագիրը չհաստատվելու դեպքում, բյուջեի հարցերով, դրանցից յուրաքանչյուրի դեպքում չկա վարչապետի հրաժարականի կամքը, այդ դեպքում, որ ինքը մնա պարտականություններ կատարող, ես տրամաբանություն կտեսնեմ, բայց երբ անձը ինքը հրաժարական է տվել ու էդ հիմքով է Կառավարության հրաժարականը հաստատվել, լրիվ այլ իրավիճակ է»:



loading...