Այս իշխանության քաղաքականության, գործողությունների պատճառով Եռաբլուրը եռապատկվել է. Հովսեփյան


Այս իշխանության քաղաքականության, գործողությունների պատճառով Եռաբլուրը եռապատկվել է. Հովսեփյան
Հոկտեմբեր 29 19:17 2026

 

«Հիմա քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի հարցը։ Ես թեկնածուի մասնագիտական որակներին անդրադառնալ չեմ կարող, որովհետև կոմպետենտ չեմ, բայց ճիշտ է, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուն կարծեք՝ Քաղաքացիական պայմանագրի անդամ չէ»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ շարունակելով․

«Չնայած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չէ, այնուամենայնիվ, եթե համաձայնել է այդ կուսակցության թեկնածուն լինելու, հետևաբար առնվազն շատ գաղափարներ և արժեքներ կիսում է»։

Շարունակելով խոսքը Հովսեփյանը մանրամասնեց, որ նա կիսում է այն արժեքը, որը  Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է  ներկայացնում։

«Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ քաղբանտարկյալների բանտի։ Պառակտումը դարձել է քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Այդ պառակտումնը այն ատոմային չափերի է հասել, որ մտել է մարդկանց ընտանիքներ։ Մարդիկ քաղաքական հայացքների պատճառով բաժանվում են։ Այս աստիճանի պառակտում է մեր հասարակության ներսում։ Այն գաղափարի կողմնակիցն է, որի հետևանքով մենք ունեցել ենք հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր»,- ասաց Հովսեփյանը։

Պատգամավորը  մեջբերելով իր գործընկերոջ՝ Էդգար Ղազարյանի խոսքը, որն, ըստ նրա, կոնտեքստից կտրված հաճախ է կրկնվում ԱԺ ամբիոնից, շեշտեց․  «Այդ խոսքից գեթ մեկ սակրավոր չի տուժել, գեթ մեկ սակրավորի ընտանիք չի որբացել, գեթ մեկ սակրավորի մազ չի ծռվել, իսկ այ ձեր քաղաքականության պատճառով, ձեր խոսքերի պատճառով, ձեր գործողությունների պատճառով Եռաբլուրը եռապատկվել է։ Դրա մասին մտածեք,դա հիշե՛ք»։