ՀՅԴ անդամ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով


ՀՅԴ անդամ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով
Մայիս 3 19:25 2021

ՀՅԴ անդամ Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Լրագրողների հետ զրույցում կարապետյանը նշեց, որ բացարձակապես հիմք չունեցող մեղադրանքներ են։

«Զուտ «ողջույնի» հետ կապված։ Կրկնում եմ իմ՝ «ողջույնը»։ Ամբողջ ազգին իրենք պարտավորվում են այստեղ բերել՝ նույն մեղադրանքով»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ պայքարը պետք է ավելի խստացնել, որ օգնեն իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ ազատվելու ապօրինի հրամաններից, որովհետև այդ մարդիկ մեղք չունեն, հրամանը կա՝ կատարում են և այժմ նրանք պատրաստվում են տասնյակ-քսանյակ մարդկանց վրա քրեական գործ կարել՝ «ողջույնի» համար։