Բայդենը 3 անգամ վրիպել է Ռուսաստանի վերաբերյալ ելույթում (տեսանյութ)


Բայդենը 3 անգամ վրիպել է Ռուսաստանի վերաբերյալ ելույթում (տեսանյութ)
Ապրիլ 29 18:00 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին իր ելույթի ժամանակ մի քանի փորձից հետո միայն կարողացել է արտաբերել «էսկալացիա» բառը։ Ելույթի ամբողջական ձայնագրությունը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես շատ պարզ հասկացրել եմ Ռուսաստանի նախագահին, որ չնայած մենք չենք ձգտում էսկ-էսկ-էսկ․․․ ներեցեք, էսկալացիայի, նրանց գործողություններն իրենց հետևանքներն ունեն»,- ասել է նա։
Ռուսաստանի վերաբերյալ իր նախորդ ելույթում Բայդենը նույնպես վրիպումներ էր կատարել։ Մասնավորապես, նա շփոթել էր «էսկալացիա» և «պատվաստում» բառերը, ինչպես նաև սխալ արտասանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը։