Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Հայտնի հայուհի Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգի Stories բաժնում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն «ցեղասպանություն» եզրույթի արտահայտմանը։ Քարդաշյանը գրել է․
«1915թ․- ին ավելի քան 1,5 միլիոն հայեր սպանվեցին եւ խոշտանգվեցին։ Շնորհակալություն նախագահ Բայդենին 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման համար։ Շնորհակալություն, որ դուք հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները:
Այսօր մենք հարգում ենք մեր նախնիներին՝ հայերի հիշատակի օրը»: