Valentino-ի նոր պայուսակի գովազդային արշավը սկանդալ է առաջացրել (լուսանկարներ)


Valentino-ի նոր պայուսակի գովազդային արշավը սկանդալ է առաջացրել (լուսանկարներ)
Ապրիլ 19 01:03 2021

 

Օրերս Valentino նորաևության տունն իր Instagram-ի պաշտոնական էջում հրապարակել է նոր՝ Roman Stud պայուսակի համար նկարահանված գովազդային արշավի լուսանկարները։

Երկրպագուները քննադատել են ամերիկացի մոդել Մայքլ Բեյլի-Գեյթսի կիսամերկ լուսանկարները՝ ֆոտոշարքն անվանելով «իմաստազուրկ» և «անհարգալից»։

«Այս ամենը ոչ մի կապ չունի ստեղծագործական ազատության հետ։ Առաջ ցանկանում էի գնել պայուսակը, իսկ հիմա՝ ոչ»,- գրել է օգտատերերից մեկը։

 

Բացասական մեկնաբանություններին արձագանքել է Valentino-ի ստեղծագործական տնօրեն Պյերպաոլո Պիչոլին։

«Հրապարակումից հետո լուսանկարներն ընդունվել են ագրեսիվությամբ և ատելությամբ։ Այս ֆոտոշարքով ես փոխանցել եմ գեղեցկության վերաբերյալ իմ տեսլականը»,- ասել է նա։

Պիչոլիի խոսքով՝ «ատելությունը վախի արձագանքն է, իսկ վախը կարող է հեշտությամբ վերածվել բռնության»:

«Մենք պետք է դիմակայենք բռնության, ատելության, խտրականության և ռասիզմի բոլոր դրսևորումներին, և ես հպարտ եմ, որ կարող եմ օգտագործել իմ ձայնը»,- հավելել է նա։



loading...