«Միջազգային իրավունք փոխելն ավելի հնարավոր է դառնում, քան մեր պաշտոնատար անձանց հասկացնելը, որ չխոսեն»․ Տ․ Սիմոնյան


«Միջազգային իրավունք փոխելն ավելի հնարավոր է դառնում, քան մեր պաշտոնատար անձանց հասկացնելը, որ չխոսեն»․ Տ․ Սիմոնյան
Ապրիլ 17 11:51 2021

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ արդեն անհնար եմ համարում, որ որոշ բարձրագույն պաշտոնատար անձինք հասկանան, թե ինչ բացասական հետևանքներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար իրենց անպատասխանատու հայտարարությունները, մնում է աշխատել միջազգային իրավունքի վրա, որպեսզի կարողանանք համոզել միջազգային հանրությանը, որ մեր պետության ղեկավարների խոսքը Հայաստանի Հանրապետության դիրքորոշում չի կարելի որակել...
Փաստորեն, միջազգային իրավունք փոխելն ավելի հնարավոր է դառնում, քան մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասկացնելը, որ կա՛մ մտածելով խոսեն, կա՛մ չխոսեն...»։