Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ


Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Ապրիլ 15 18:00 2021

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել. «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ: Ընկերության անունը «ԼՈՒՍԱՋՈՒՐ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում և պատկանում է Չեխիայում գրանցված «ՄԻՆԵՐԱԼ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին տեղեկություն չկա:

Վաղը՝ ապրիլի 16-ին, արդեն հանրային քննարկումներ են նշանակված, չնայած հանրությունը նույնիսկ պատշաճ չի իրազեկվել: Լոռեցիները պետք է ասեն իրենց խոսքն ու ցույց տան գործը։

Հանրային լսումները նշանակված են ապրիլի 16-ին՝ ժամը 9։00-ին, Մարգահովիտի գյուղապետարանում, ժամը 11։00-ին՝ Վահագնաձորում, ժամը 12։30-ին՝ Վահագնիում, ժամը 14։00-ին՝ Դեբեդում, ժամը 15։30-ին՝ Եղեգնուտում:

Ինչպես ցույց է տվել փորձը, եղած իրավական դաշտի պայմաններում ամենաարդյունավետ տարբերակը հանրային լսումների անցկացումը չթույլատրելն է: Սրա փայլուն օրինակը 2017թ. Արդվի գյուղի պայքարն էր ոսկու հանքի հետախուզման ծրագրի դեմ»: