Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Գորիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Գորիկ Ա.-ն տեղում մահացել է։
Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն։










