Զելենսկին ժամանել է Թուրքիա


Զելենսկին ժամանել է Թուրքիա
Ապրիլ 10 17:43 2021

Երկու երկրների նախագահները կանցկացնեն Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ նիստը

 
 
 

Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կնոջ ՝ Ելենայի հետ ապրիլի 10-ին ժամանել է Թուրքիա ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան։

«Սկսվել է Վլադիմիր Զելենսկու այցը Թուրքիա», – գրել է դեսպանը և հրապարակել ինքնաթիռի մոտ Զելենսկիների հանդիպման լուսանկարը:

Սպասվում է, որ ուկրաինական պետության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Երկու պետությունների նախագահների համանախագահությամբ կանցկացվի Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ նիստը»,- գրել է Սիբիգան:

Սիբիգան նաև նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: