Netflix-ը Քանյե Ուեսթի մասին սերիալ ցուցադրելու իրավունք է ձեռք բերել


Netflix-ը Քանյե Ուեսթի մասին սերիալ ցուցադրելու իրավունք է ձեռք բերել
Ապրիլ 7 23:00 2021

Netflix սթրիմինգային ծառայությունը ռեփեր եւ գործարար Քանյե Ուեսթի կյանքի եւ ստեղծագործության մասին վավերագրական սերիալ ցուցադրելու իրավունք է ձեռք բերել, հաղորդում է Variety-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ գործարքի ճշգրիտ գումարը հայտնի չէ։ Սակայն, Billboard-ի տվյալներով, Netflix-ին վճարել են 30 մլն դոլար։

Սպասվում է, որ սերիալում կընդգրկվեն նախկինում չհրապարակված Ուեսթի լուսանկարները եւ տեսանյութերը, որոնք կապված են երաժշտության, նորաձեւության մեջ նրա 20-ամյա կարիերայի, ինչպես նաեւ 2020 թվականի նախագահական չհաջողված արշավի եւ մոր մահվան հետ:

Վավերագրական սերիալը, որը դեռ անուն չունի, կհրապարակվի ավելի ուշ այս տարի:



loading...