Ինչպես է ԱՄՆ-ն պատրաստվում երրորդ աշխարհամարտին․ National Interest


Ինչպես է ԱՄՆ-ն պատրաստվում երրորդ աշխարհամարտին․ National Interest
Ապրիլ 7 12:09 2021

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պարբերաբար վարժանքներ են անցկացնում՝ պատրաստվելով երրորդ աշխարհամարտին: Այսպիսի կարծիք է հայտնել սյունակագիր Քրիս Օսբորնը National Interest ամսագրում:

Նրա խոսքերով, Red Flag ամենամյա խաղի ընթացքում ԱՄՆ-ն բախվում է «փորձառու և լավ զինված հակառակորդի», որը կոչվում է Կարմիր թիմ: Դրա զինանոցը ներառում է առաջադեմ տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական հինգերորդ սերնդի ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:

«Օդային մարտական ստրատեգիան մնում է Red Flag-ի վարժանքների սցենարի հիմնական առանցքը, բայց հաշվի են առնվում նաև այն սպառնալիքները, որոնք կարող են հայտնվել տիեզերքում և կիբերտարածքում»,-նշել է հեղինակը: