11.735 զանգ՝ 2020 թվականին. կրկնակի աճել է ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը


11.735 զանգ՝ 2020 թվականին. կրկնակի աճել է ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը
Ապրիլ 7 15:45 2021

2020 թվականին, նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին  ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11.735 զանգ: Այս մասին  հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ:



loading...