Սյունիքի մարզի սահմանային հատվածներում առաջ եկած իրադարձությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն, ոչ թե պետք է ծածկադմփոց արվեն


Սյունիքի մարզի սահմանային հատվածներում առաջ եկած իրադարձությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն, ոչ թե պետք է ծածկադմփոց արվեն
Ապրիլ 7 15:04 2021
Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց ԱԱԾ կողմից Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ու ճանապարհների վրա կատարվող իրադարձությունների լուսաբանման հատուկ ընթացակարգի սահմանումը, երբ թշնամի երկրի բողոքի հիման վրա մեր երկրի տարածքում տեսանկարահանումներն և լուսաբանումներն խոչընդոտող օրենսդրական կարգավորում մտցվեց։
Սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ զինվորական ստորաբաժանումների, համապատասխան ենթակառուցվածքների առկայությունից բացի, անվտանգային միջոցառումների համալիրի մեջ լուսաբանման աշխատանքները, հանրային իրազեկումը ևս կարևոր նշանակություն ունեն։
Երբ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից դեռևս անորոշ է, իսկ ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարվող սադրանքները շարունակական են, Սյունիքի մարզի սահմանային հատվածներում առաջ եկած իրադարձությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն, խորացող խնդիրները ոչ թե պետք է ծածկադմփոց արվեն, այլ լուսաբանվեն, խախտումներն արձանագրվեն և ներկայացվեն համապատասխան կառույցներին․․․
 


loading...