Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)


Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)
Ապրիլ 7 00:33 2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակը տարավ  MMA-ում: Այս մասին գրում է Armsport.am-ը:

Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։

Հատկանշական է, որ Միհրան Հարությունյանը ռինգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:

Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում:



loading...