«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին


«Փորձում էր սելֆի անել». մահացել է Ելենա Փինջոյանի 14–ամյա որդին
Ապրիլ 4 23:00 2021

«Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ 

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։ 

Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։ 

Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։ 



loading...