«Դովլաթով» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին


«Դովլաթով» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին
Հունիս 5 19:00 2017

Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» գեղարվեստական ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին: Այս մասին «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը հունիսի 5-ին հայտնել է «Հեղափոխություն և գրականություն» կլոր սեղանի ընթացքում: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

«Լենֆիլմն» ավարտել է «Դովլաթով» կինոնկարի նկարահանումը,-ասել է Պիչուգինը:- Ժապավենը թողարկելու ենք տարվա վերջին»: Ֆիլմը նկարահանվել է կենսագրական մելոդրամայի ժանրում, այն պատմում է 1971 թվականին գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի լենինգրադյան չորս օրերի մասին: Ռեժիսորը վերստեղծել է ցուցադրվող ժամանակաշրջանի կոլորիտը. 1970-ական թվականների սկզբի Լենինգրադի աշխարհիկ կյանքը, «Սայգոն» սրճարանը, Դրամատիկական մեծ թատրոնի ծաղկուն շրջանը, «Լենֆիլմ» կինոստուդիան: Ֆիլմում տեղ են գտել գլխավոր հերոսի եւ երիտասարդ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու խոսակցությունների տեսարանները: Կինոնկարն արծարծում է ռուսական և եվրոպական մշակույթի համար հավերժական բարոյական ընտրության հարցը: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արտուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան։