«Այս ծաղրանկարով փորձում են մեզ ներկայացնել «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ»». թուրքագետ


«Այս ծաղրանկարով փորձում են մեզ ներկայացնել «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ»». թուրքագետ
Մարտ 8 00:00 2021

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական իշխանական գլխավոր թերթերից մեկի՝ «Sabah» օրաթերթի անգլերեն բաժնում երեկ հրապարակված հոդվածի վերնագիրը և ուղեկցող ծաղրանկարը։
Կարիք կա՞ ասելու, որ հոդվածը պնդում է, որ բացի ՀՀ ներկայիս իշխանություններից, ցանկացած այլ իշխանություն կխանգարի Թուրքիայի տարածաշրջանային նախագծերի (միջանցք, պլատֆորմ և այլն) իրականացմանը։
Դե իսկ ծաղրանկարն, իսկապես, ծաղրում է մեր ցավերն ու փորձում մեզ ներկայացնել «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ»։ Կարծեմ, Հայաստանում էլ կան այդպես մտածող մարդիկ»: