Ո՞վ է կաթողիկոսին ծաղկեպսակ դնող կինը


Ո՞վ է կաթողիկոսին ծաղկեպսակ դնող կինը
Մարտ 7 23:16 2021

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ հերթական ակցիան է սկսվել։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո «Նոր Հայաստան՝ Նոր Հայրապետ» կոչվող կազմակերպությունը կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ էր անում, պահանջում էր վերջինիս հրաժարականը։ Շարժումը ղեկավարում էր Կորյուն աբեղան, որը կարգալույծ արվեց։

Վերջին օրերին կաթողիկոսի դեմ վերսկսվել են ակցիաները, սակայն այս անգամ կազմակերպիչներն ու իրականացնողներն այլ մարդիկ են, իսկ մեղադրանքն այն է, թե կաթողիկոսը չի պահպանում քաղաքական չեզոքություն՝ երբ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ։ Մի քանի օր առաջ մի կին Կաթողիկոսի նկարի առջև ծաղկեպսակ էր դրել, նաև խրտվիլակ էին պատրաստել ու այրել։ Ասում էր, թե կաթողիկոսը «Գորշ գայլեր» կազմակերպության հետ է փոխկապակցված և այլն։

Պարզվում է, այդ կինը երբեմնի լրագրող Թերեզա Ասատրյան է, որը նախկինում դատապարտվել է շանտաժի ու շորթման մեղադրանքով՝ 2005 և 2020 թվականներին։ Նրա դեմ վերջերս նաեւ քաղաքացիական հայցեր էին ներկայացվել՝ զրպարտության հիմքով, հայցվորներից մեկը՝ Ժուռնալիստների միության նախագահն էր, ում հասցեին հեռուստաեթերում Ասատրյանը մեղադրանքներն էր հնչեցրել։



loading...