«Ամբողջ մարզը ահաբեկված է, հարյուրավոր ռուս խաղապահներ եկել էին Ազատամուտ համայնք և չափագրումներ էին կատարում». Ազատամուտի բնակիչ


«Ամբողջ մարզը ահաբեկված է, հարյուրավոր ռուս խաղապահներ եկել էին Ազատամուտ համայնք և չափագրումներ էին կատարում». Ազատամուտի բնակիչ
Մարտ 7 18:42 2021

«Երկու, երեք օր առաջ տեսանք, թե ինչպես ռուս խաղապահները, երևի 300 – 400 զինվորական կլինեին, եկել էին Ազատամուտ և չափագրումներ էին անում: Ամբողջ մարզն ահաբեկված է, բոլորն այստեղ – այնտեղ պատերի տակ խոսում են, որ Տավուշում սպասվում է այն, ինչ եղավ Սյունիքում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչը: Վերջինինս անունը չենք հրապարակում նրա իսկ խնդրանքով. Վերջինս անհանգստացած է, որ մարզպետն ու համայնքապետն արդեն հերքել են այս ամենը և չեն ցանկանում բարձրաձայնել ճշմարտության մասին:

«Մենք տեսանք, թե ինչ եղավ Սյունքիում՝ Կապանում, Շուռնուխում և այն: Նույն ձեռագիրն էր՝ պաշտոնապաես բոլորը հերքում էին, մինչև այն պահը, երբ թուրքը եկավ կանգնեց այնտեղ և բնակիչներին հանեց իրենց տներից: Հիմա այստեղ բոլոր բնակիչներն ահաբեկված են, բոլորն ասում են, որ մեզ, նույնպես, նույն ճակատագիրն է սպասվում, բայց պատկան մարմինները հերքում կամ լռում են այդ մասին, և մենք չենք հասկանում, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց հերքումը կամ լռությունը »,- ասել է Ազատամուտի բնակիչը:

Հարցին՝ արդյո՞ք ռուս խաղապահների հետ ադրբեջանցի զինվորականներ նույնպե՞ս կային, ազատամուտցին ո´չ հերքեց, ո´չ հաստատեց. «Հեռվից կանգնած հետևում էինք, թե ինչպես էին ռուս խաղախահները ուսումնասիրում տարածքը, հետ ու առաջ էին գնում, ինչ – որ չափագրումներ էին կատարում: Մոտ չենք գնացել, որ իմանայինք, թե ի՞նչ են խոսում, կամ, թե էլ ովքեր կային հետները, բայց այն, որ մեքենաներով եկել են, շարասյունը եղել է, մի քանի հարյուր հոգով ուսումնասիրել են տարածքն ու չափագրումներ են կատարել, դա բոլորս էլ տեսել ենք», -ասում է Ազատամուտի բնակիչը և հավելում ՝ ինչպես կարո՞ղ ՝է այսքանից հետո մարդ չհասկանալ, թե ի՞նչ է կատարվում, կամ ի՞նչ կարող է սպասվել մեզ:

Հարցի վերաբերյալ Փաստինֆո»-ն այսօր զրուցել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանի հետ, ով հերքեց այս թեմայով տարածված բոլոր լուրերը. «Այդ ամենը սուտ է, Ազատամուտում ոչ մի ռուս խաղաղապահ կամ ադրբեջանցի չի եկել, ես հերքում եմ այդ լուրերը և չեմ էլ հասկանում, թե ո՞վ և ի՞նչ նպատակներով է այդպիսի լուրեր տարածում՝ ահաբելեկով այստեղ ապրող մարդկանց»: Մարզպետը նույնպես հավատացրել էր, թե չափագրումներ չեն կատարվել: , իսկ թե ռուս սահամանապհները ինչու էին գնացել Ազատամուտի տարածք` ոչ մարզպետը ու ոչ էլ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը չեն պարզաբանել:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուկյան գրառում էր կատարել, որով տեղեկացնում էր, որ այս պահին ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ նախկին Բարխուդարլիի մերձակայքում:
«Փաստինֆո»-ն զրուցել է նաև Հրանտ Բագրատյանի հետ, ով պատրաստվում է մեկնել Տավուշ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո



loading...