Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարվել՝ հայտնում է Srbija Danas-ը։
Հաղորդվում է, որ Mercedes-ը, որով ընթացել է Կուստուրիցան, Չաչակ և Բելգրադ քաղաքների միջև մայրուղու վրա դուրս է եկել երթևեկելի մասից ու հայտնվել ճամփեզրի ջրատար առվի մեջ։
Դեպքի վայր ժամանած բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել 62-ամյա կինոռեժիսորին ու վարորդին և հետագա հետազոտման համար հոսպիտալացրել նրանց։