Անգամ լավագույն կանխատեսումներով օդանավը Իրանից կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ. Նավիկ Խաչատրյան


Անգամ լավագույն կանխատեսումներով օդանավը Իրանից կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ. Նավիկ Խաչատրյան
Մարտ 4 22:13 2021

Երեկ էլ ավինյանը ասում էր իբր այսօր օդանավը Իրանից կբերվի Հայաստան, բայց ձեր գրառումից երևում է, որ անգամ լավագույն կանխատեսումներով այն կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ`քանի որ նավթի տանկերներից հոսքը դադարեցնելու համար պահանջվող վերանորոգման ժամանակահատվածը այդքան է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը:

«Կարդացի ՔԱԿ-ի այսօրվա գրառումը կապված B737-300-ի հետ։

Երեկ էլ ավինյանը ասում էր իբր այսօր օդանավը Իրանից կբերվի Հայաստան, բայց ձեր գրառումից երևում է, որ անգամ լավագույն կանխատեսումներով այն կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ`քանի որ նավթի տանկերներից հոսքը դադարեցնելու համար պահանջվող վերանորոգման ժամանակահատվածը այդքան է։

Տաջիկստանի օդաչուների պահով`եթե ձեր ավիացիոն փորձը բավական լիներ անմիջապես կհասկանայիք, որ հենց իրենք են հիմա ամբողջ աշխարհում հայտնի օդանավ տեղափոխողները պարսկական գնորդներին, իսկ դուք իրենց վկայականները վավերացնում եք, թեկուզ 10 օրվա համար, վաղը թե ուշ Ամերիկյան FAA կիմանա դրա մասին…

Fly Armenia-ն օդանավի վարձատուին չի վճարել ամսեկան վարձավճարները վերջին 4 ամսվա համար, արդյոք՞ դուք տեղյակ եք սրա մասին և կապնվել եք՞ Վարձատուի հետ։ Դեպքից արդեն 10 օր է անցել, բայց դուք հանրությանը չեք տեղեկացնում օդանավի սեփականատիրոջ մասին, արդյոք՞ նա տեղյակ է դեպքի մասին։

Airfleet.net աղբյուրում փետրվարի 1ին օդանավը գրացվել է ՀՀ օդանավերի ռեեստրում EK-FAA համարանիշով, գործարանային համարը`MSN 29267, բայց հետո փետրվարի 20ին այդ նույն EK-FAA համարանիշի տակ օդանավի գործարանային համարն է`28873։ Սա ինչպես է՞ բացատրվում ձեր կողմից։

Ենթադրենք ինչ ինչ պատճառներով Fly Armenia-ի տաջիկ օդաչուները Տալլինից թռել են դեպի Կիև, բայց գնացել իջել են Վառնայում, ձեզ ինչ՞ բացատրություն են տվել այս խախտման համար։

Բուլղարիան Եվրոմիության երկիր է և Վառնայիից դեպի Շարջա թռիչքի թույլտվությունը պետք է տար Eurocontrol-ը ձեր իմացությամբ և համաձայնությամբ։ Ինչ՞ համաձայնություն եք դուք տվել և ինչու՞ դրա մասին չի խոսվում ձեր գրառման մեջ»։

 



loading...