Նոր որոշում. կփոխհատուցվեն նաեւ մարդատար մեքենաների վարձույթով եւ լիզինգով զբաղվողների վարկերի տոկոսները


Նոր որոշում. կփոխհատուցվեն նաեւ մարդատար մեքենաների վարձույթով եւ լիզինգով զբաղվողների վարկերի տոկոսները
Մարտ 4 12:37 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 4-ի նիստում փոփոխություններ կատարեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ, որը վերաբերում է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցմանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Նախնական տարբերակում ընտրված ընկերությունների շրջանակը բավական նեղ է եղել եւ 250 մլն դրամ նախատեսված ծրագրից ընդամենը 36 մլն դրամն է տրվել շահառուներին: Այժմ մենք ընդլայնում ենք շրջանակը՝ ընդգրկելով մարդատար ավտոմոբիլների եւ թեթեւաքաշ փոխադրամիջոցների վարձույթ եւ լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին, որովհետեւ իրենք նույնպես տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են»: Նա հավելեց, որ բյուջեի վրա ծախսը 50 մլն դրամ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե նախկինում մինչեւ 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բինես անողները չէին կարող օգտվել այդ ծրագրից, հիմա նաեւ իրենք կկարողանան օգտվել»:



loading...