Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հայաստանի առաջնությունների հաղթողներին


Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հայաստանի առաջնությունների հաղթողներին
Մարտ 3 21:00 2021

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման հանդիսավոր արարողությունը:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը և ընդգրվեց Հայաստանի կանանց հավաքականի կազմում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մարիամ Մկրտչյանը, իսկ Մարիա Գևորգյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Տղամարդկանց մրցաշարում 2-րդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ընդգրվեց Հայաստանի շախմատի հավաքականի կազմում: Գրոսմայստեր Արման Փաշիկյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր 7,5 միավոր վաստակած Հրայր Սիմոնյանը: Մանուէլ Պետրոսյանը 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը: