Ոստիկանները պատնեշ են կազմել եւ փակել Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց տանող հատվածը


Ոստիկանները պատնեշ են կազմել եւ փակել Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց տանող հատվածը
Մարտ 3 16:04 2021

Վահաններով, սաղավարտներով զինված ոստիկանական ուժերը պատնեշ են կազմել եւ փակել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը: Բացի այդ ոստիկանական մեքենաներով նույն հատվածում փակել են նաեւ Բաղրամյան պողոտան:

Մեծ քանակի ոստիկանական ուժեր կան նաեւ ԱԺ-ի ներսում, այդ թվում մուտքերի մոտ, որոնք ապահովելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր է, այսինքն կառավարությունն իր ողջ կազմով լինելու է խորհրդարանում: