Իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝ մարտի 4-ից հետո Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԳՇ պետ


Իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝ մարտի 4-ից հետո Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԳՇ պետ
Մարտ 3 15:03 2021
Երեկ վերաշարադրեցի փետրվարի 28-ի գրառումս առ այն, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել մարտի 4-ից հետո։
Մինչ այս պահը մոտեցումս կիսել եւ լրացուցիչ հիմնավորումներով են հանդես եկել իրավական համայնքի հարգարժան ներկայացուցիչներ՝ Վարդան ՊողոսյանըՎարդան ԱյվազյանըԱրամ ՕրբելյանըԱրամ ՎարդևանյանըՎարուժան ԱվեդիկյանըՌոբերտ Հայրապետյանը։
 
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ առկա է մասնագիտական կոնսենսուս ներքոհիշյալ պնդումների վերաբերյալ.
 
1. Ոչ՛ Հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը չունեն գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն.
2. Ընդհանրապես, Սահմանադրությունը չի նախատեսում գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն.
3. Հետեւաբար՝ Օնիկ Գասպարյանի լիազորությունները չեն կարող դադարեցվել իրավունքի ուժով՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
4. Մարտի 4-ից հետո Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես գլխավոր շտաբի պետ։

May be an image of 9 people, including Gohar Meloyan and Aram Vardevanyan, people sitting, people standing and text