«Մի քիչ կարող է պաթոսային հնչել, բայց այս այցը վերածվեց հուզիչ այցի։ Իրապես գիտակից մարդկանց համար Տիգրանաշենի հարցն այսօր առանձնահատուկ անվտանգային խնդիր է և բնավ միայն տիգրանաշենցիներին չի վերաբերում այն, այլ յուրաքանչյուրիս»,- Տիգրանաշեն այցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը՝ հիմնավորելով, որ այդտեղից ճանապարհ է բացվում ուղիղ դեպի Երևան։
Մելոյանը տեղեկացրեց, որ այցելել են գյուղ տեղաբնակների կարծիքը իմանալու և ասելու, որ նրանք մենակ չեն, կան առաջարկներ խնդրով, որ այդ գյուղը կարելի է զարգացնել։Նա ցույց տվեց մեղրով լի տարան, որը տիգրանաշենցիների աշխատանքի արդյուքն է, ինչպես նաև տեղի բնակչի այգուց քաղած ծաղկեփունջը։
«Մեր Սահմանադրությունն էլ ասում է ՀՀ տարածքային փոփոխության հարցը որոշում է հանրաքվեով, այսինքը պետք է մարդկանց կարծիքը հարցնել և ոչ միայն տիգրանաշենցու, այլ բոլորիս, թե արդյոք մեզ համար ընդունելի է Տիգրանաշենը ճանաչել անկլավ և տալ Ադրբեջանին, էն էլ, որ անկլավ ճանաչելը բավականին խնդրահարույց հարց է»,-ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը՝ հավելելեվ. «Կա երրորդ կողմն էլ, որ ճանապարհը կարող էր լինել այլ ուղղությամբ , գայինք և զարգացնեինք Արարատի մարզը, մասնավորապես Տիգրանաշենը։ Մենք ունենք նման տեսլական; դարձնել զբոսաշրջային կենտրոն մարդկանց ապահովել աշխատատեղերով»։
Ըստ Մելոյանի Տիգրանաշենն ավելին է քան տարածքը և նման կարևորության տարածքը փոխատուցմամբ չի հանձնվում;










