Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ»


Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ»
Սեպտեմբեր 11 08:47 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Նիկոլ Փաշինյանը պետծառայողներին սիրաշահելու եւ իր կողմը գրավելու նոր բան է մտածել։ Պետծառայողներին պարգեւավճարներով կաշառելուց բացի, նրանց համար հատուկ օր է սահմանվելու:Խորհրդարան է ուղարկվել եւ շրջանառության մեջ դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր: Հիշեցնենք․ անցած նոյեմբերին առաջին անգամ պետական ծառայողների համաժողով անցկացվեց, հազարավոր ծառայողների Փաշինյանը հավաքել էր ՄՀ համալիրում` մեկ հարկի տակ, ու գովերգում էր նրանց աշխատանքը։