Ինչպես տղամարդուն դրդել խոսել քեզ հետ


Ինչպես տղամարդուն դրդել խոսել քեզ հետ
Մարտ 3 01:01 2021

1. Տեսողական կոնտակտ հաստատիր

Ոչինչ այնքան չի խոսում այն մասին, որ տվյալ մարդը հետաքրքիր է քեզ, որքան տեսողական կոնտակտը: Եթե դու իսկապես ուզում ես, որ տղամարդը մոտենա ու քեզ հետ խոսի, ուրեմն դու պետք է նրան ցույց տաս, որ դու բաց ես շփման համար: Եթե դու երբեք չես նայում նրա ուղղությամբ, նա չի կարող հասկանալ, որ հետաքրքիր է քեզ: Ավելի լավ է, որ նա մի քանի անգամ քո հայացքը որսա իր վրա. Այդպես նա կհասկանա, որ դու հաստատ իրենով հետաքրքրված ես:

2. Ժպտա նրան

 
 

Եթե դու պարզապես նայես նրան, նա կարող է քեզ տարօրինակ համարել, կամ նրան կթվա, թե դու ինչ-որ ուրիշ մեկին ես նայում, ով իր հետևում է կանգնած: Ժպտա նրան: Տղամարդն ավելի շուտ կմոտենա դրական տրամադրված ու պոզիտիվ կնոջը:

3. Ձեռքով ողջունիր նրան

Եթե հայացքն ու ժպիտը բավարար չեն, ձեռքով արա, ողջունիր նրան: Այո, դա կարող է բարդ լինել ամաչկոտների համար, բայց նա կարող է կասկածել, որ դու նայում ու ժպտում ես հենց իրեն: Պարտադիր չէ, որ ձեռքդ ուժգին թափահարես: Պարզապես համեստորեն թեթևակի ձեռքով արա, մատներդ շարժիր, որ դրանով իսկ նրան գրավես դեպի քեզ:

4. Խոսիր նրա ընկերների հետ

Եթե դու շատ ամաչկոտ չես, այլ պարզապես վախենում ես մոտենալ կոնկրետ տղամարդու, դու կարող ես մոտենալ նրա ընկերներից մեկին, ում հետ նա տվյալ պահին հանգստանում է, ու հարցնես, օրինակ, թե ինչ է խմում նրա ընկերը, կամ արդյոք նրա սիրտն ազա՞տ է, թե՞ ոչ: Տղամարդուն դա դուր կգա, նա իրեն լավ կզգա, որ դու չես վարանել ու ամաչել իր ընկերներին ցույց տալ, որ հետաքրքրված ես նրանով:

5. Անցիր նրա կողքով սեքսուալ ու գայթակղիչ քայլվածքով

 

Յուրաքանչյուր կին պետք է կարողանա տղամարդու կողքով անցնել այնպես, որ վերջինս ցանկանա պտտվել ու նայել նրա հետևից: Դանդաղ քայլիր, բայց վստահ: Նրա կողքով անցնելուց առաջ որսա նրա հայացքը, իսկ հետո անցիր նրա կողքով` թույլ տալով, որ նա զգա քո օծանելիքի բույրը:

6. Հատուկ, դիտավորյալ ինչ-որ բան գցիր գետնին

Հին, բայց փորձված տեխնիկա է: Պարզապես անցիր նրա կողքով, ցանկալի է՝ քո սեքսուալ քայլվածքով, իսկ հետո դիտավորյալ ինչ-որ բան գցիր գետնին: Նա կարող է միանգամից դա քեզ տալ կամ հետևիցդ գալ ու տալ նետածդ իրը:

7. Նրան խմիչք հյուրասիրիր

Եթե նա չափից առավել է զբաղված իր ընկերներով՝ քեզ նկատելու համար, մատուցողին խնդրիր, որ նա ես մեկ բաժակ բերի այն նույն խմիչքից, որը ձեզ դուր եկած տղամարդը խմում է: Դա նրան անմիջապես կհուշի քո դրսևորած հետաքրքրության մասին:

8. Շփման համար բաց ու մատչելի եղիր

Տղամարդը քեզ չի մոտենա, եթե դու գտնվում ես ընկերուհիներիդ միջավայրում: Ոչ ոք չի ուզում, որ բոլորը լսեն ձեր առաջին խոսակցությունը և ծանոթության ականատեսը դառնան:

9. Կատարյալ տեսք ունեցիր

Քո կատարյալ արտաքին տեսքը շատ խոսուն գրավականն է այն բանի, որ նա կմոտենա ու կծանոթանա քեզ հետ: Չափը մի անցիր, բայց քեզ ուշադրություն ու ժամանակ հատկացրու տնից դուրս գալուց առաջ: Երբեք չես իմանա` ինչ անակնկալներ են սպասում քեզ:

10. Զվարճացիր

Մարդը միշտ ուզում է լինել այնտեղ, ուր ուրախ է: Եթե դու հանգստանում ես ընկերներիդ հետ, մի ամաչիր էմոցիաներ դրսևորելուց: Նա կցանկանա զվարճանալ քեզ հետ: Քեզ համար էլ հեշտ կլինի նրան ներգրավել քո ընկերախմբի մեջ:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը



loading...