Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակի բարեփոխման հարցում. ՌԴ դեսպան


Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակի բարեփոխման հարցում. ՌԴ դեսպան
Փետրվար 23 13:43 2021

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դիվանագետի խոսքերով՝ ներկայումս տարբեր ուղղություններով շփումներ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև:

«Քննարկվում են հարցեր՝ կապված մեր երկրների տարբեր ոլորտներում համագործակցության և զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման հետ»,- ասել է Կոպիրկինը:

Նա նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:



loading...