Չնայած Իրանի դեմ գործող սանկցիաներին՝ Հայաստանում գրանցված Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում․ միջազգայնագետ


Չնայած Իրանի դեմ գործող սանկցիաներին՝ Հայաստանում գրանցված Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում․ միջազգայնագետ
Փետրվար 23 11:40 2021

Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:

Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:

Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»: