«Մեզ հայտնեցին, որ Արցախ գնալու համար թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից». Դավիթ Տոնոյան


«Մեզ հայտնեցին, որ Արցախ գնալու համար թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից». Դավիթ Տոնոյան
Փետրվար 23 00:46 2021

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը պատերազմի օրերից մինչև հիմա շարունակում է օգնություն ուղարկել բանակին, տեղահանված ընտանիքներին, զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդ մասին նա հայտնել է «168 ժամ»-ի եթերում:

Դավիթ Տոնոյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ, երբ հերթական բեռն էին տեղափոխում Արցախ, նախօրոք Երևանում Արցախի ներկայացուցչության կողմից տեղեկացվել են, որ պետք է, այսպես ասած՝ վիզա ստանան՝ Արցախ մուտք գործելու համար, քանի որ խմբում եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ. «Սահմանապահ կետում հարցեր առաջացան, այսինքն՝ կամ իրենք ամբողջ ինֆորմացիան չունեին, կամ նոր օրենքներ են դուրս եկել՝ մեր վիզա ստանալուց մինչև Բերձոր հասնելու պահը, որովհետև ծառայողներից մեկը հայտարարեց, որ մեր ստացած վիզան ուժ չի ներկայացնում, քանի որ թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից, ինչին մենք պատասխանեցինք, որ կարգն այս պահին այսպիսին է, եղել է պաշտոնական հայտարարություն և՛ Արցախի ԱԳՆ-ի կողմից, և՛ Հայաստանի պատկան մարմինների կողմից, որ կա կոնկրետ ձև՝ ինչպես ստանալ թույլտվություն՝ Արցախ մեկնելիս: Մենք անցանք, բայց եղել են դեպքեր, երբ այլ երկրի քաղաքացիներ ունեցել են խնդիր՝ Արցախ մտնելիս, բայց չեմ կարող պնդել՝ թույլտվությունը պետք է ստանան երրո՞րդ կողմից, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:



loading...