Վրաստանը նոր վարչապետ ունի. երկրի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը


Վրաստանը նոր վարչապետ ունի. երկրի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
Փետրվար 23 00:05 2021

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Նոր կառավարության կազմին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ` 2:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այդ պաշտոնին առաջադրել էր երկրի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:



loading...