25 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք


25 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
Փետրվար 22 23:03 2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 շենք-շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ նյութ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Ամարասի վանք և հակառակ ուղղությամբ 25 հայ ուխտավորի են ուղեկցել: