Եթե ԱԱԾ–ն ֆեյքեր է ման գալիս մեր երկրում, այս երկրում կա մեկ գլխավոր ֆեյք, եթե դավաճան է փնտրում, ապա հասցեն մեկն է՝ Կառավարության առաջին շենք․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)


Եթե ԱԱԾ–ն ֆեյքեր է ման գալիս մեր երկրում, այս երկրում կա մեկ գլխավոր ֆեյք, եթե դավաճան է փնտրում, ապա հասցեն մեկն է՝ Կառավարության առաջին շենք․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Փետրվար 22 22:06 2021

Այսօր մենք կատարեցինք արժանապատվության և անհնազանդության երթ, մեկ անգամ ևս ապացուցելով, որ այս չարիքի կառավարության հեռացման շատ ուղիղ պահանջարկ կա։ Այս մասին ամփոփելով անհնազանդության երթը ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայտնի ծերունի ավազակը, փորձեց մեզ՝ հայ ժողովրդին սպառնալով՝ ասել, որ թե ժողովուրդը փորձի շենքեր նվաճել, պետությունը կկրակի, այդ փամփուշտները եթե կրակող էիք, պետք է ուղղեիք թշնամուն, ոչ թե սեփական ժողովրդին։ Դուք չեք կարող այս ժողովրդին սպառնալ, ձեր վզին արդեն 10 հազար հայ մարդու արյուն կա, դուք պետք է հասկանաք, թե դրա տակից ինչպես եք դուրս գալու»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վաղը ունենալու են երկու կարևոր գործողություն։ «Առաջինը՝ տեղեկություն կա, որ վարչապետին կառչած աթոռի անձը առավոտյան 11։30 գնալու է կառավարության երրորդ մասնաշենք։ Այդ անձը մեր երկրում և քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի»,– ասաց նա և կոչ արեց գալ այնտեղ երկու մուտքերի մոտ։

Նա նաև հայտնեց, որ երեկոյան 18։30–ին հավաքվում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից տեղի է ունենալու երթ դեպի Դատախազություն, այնուհետև Ոստիկանություն։ «Եթե ԱԱԾ–ն ֆեյքեր է ման գալիս մեր երկրում, այս երկրում կա մեկ գլխավոր ֆեյք, եթե դավաճան է փնտրում հասցեն մեկն է՝ Կառավարության առաջին շենք»,–ասաց նա։

 



loading...