Ավաղ, բայց հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը հայկական կողմից հերթական անգամ տնօրինում են ռազմատենչ դեգեներատները. Մինասյան


Ավաղ, բայց հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը հայկական կողմից հերթական անգամ տնօրինում են ռազմատենչ դեգեներատները. Մինասյան
Փետրվար 21 22:36 2021

Նիկոլը երկար ժամանակ Պուտինին զզվեցրել է հայ-ռուսական բարձր մակարդակի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որն իր վերահսկողության տակ կառնի Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ օրակարգի նշանակալի հարցերը։ Իր շրջապատից ինչ-որ խելացի ու կրթված մեկը Կապիտուլյանտին շշնջացել է, որ նման հանձնաժողովը՝ «Չերնոմիրդին-Գոռը», աշխատել է ռուս-ամերիկյան օրակարգով։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սառը պատերազմի բարդություններն ու ժառանգությունը հաղթահարելու կոչված հանձնաժողովը գլխավորել են այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահը եւ Ռուսաստանի վարչապետը: Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

Նման հանձնաժողովի կարևորությունն այնքան բարձր էր, որ Օբամայի և Պուտինի ժամանակ, օրինակ, այն գլխավորում էին Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը։ Այսինքն՝ հանձնաժողովների ղեկավարների մակարդակն արտացոլում էր երկու կողմերի համար այդ ինստիտուտի կարևորության աստիճանը:

Պուտինը համաձայնել է նման հանձնաժողովի ստեղծմանը՝ նշելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի Դմիտրի Մեդվեդեւը։ Մեդվեդեւը Ռուսաստանի նախկին նախագահն ու վարչապետն է, այժմ ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), եւ նրա կերպարը այս համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ Ռուսաստանի մոտեցման լրջությունը։  Սպասվում էր, որ հայկական կողմից էլ հանձնաժողովը կգլխավորի Մեդվեդևին համարժեք անձը։ Բայց Նիկոլի պատասխանից այն հարցին, թե «ո՞վ է հայկական կողմից ղեկավարելու հանձնաժողովը»՝ Պուտինն ավելի շուտ տարակուսել է։ Նիկոլը տվել է Սուրեն Պապիկյանի անունը, և դա խիստ ցուցանշական է:

Նիկոլին թվում է, թե իր բոլոր խամաճիկներից Պապիկյանն ամենաադեկվատ ու ուժեղ բանակցողն է։ Հնարավոր է՝ Փաշինյանի թիմում այդպես էլ կա, և Սուրեն Պապիկյանը՝ իր պղտոր անցյալով, ներկայով, իսկ ամենակարևորը՝ ապագայով, դանակահարության համար դատվածությամբ և Նիկոլին՝ ամեն ինչում իր պատրաստակամությամբ իսկապես անփոխարինելի կադր է։ Բայց ո՞վ է Պապիկյանը, եթե նայենք նրան միջպետական հարաբերությունների մասշտաբով։

Պարզ չէ, թե Նիկոլն ինչի է ուզում հասնել իր այդ որոշմամբ։ Կամ նա միտումնավոր հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, կամ հերթական անգամ կորցրել է իրականության զգացողությունը և որոշել է իր սիրելին հավասարեցնել Մեդվեդևի հետ։

Պետք չէ փորձառու դիվանագետ լինել՝ հասկանալու համար. հայ-ռուսական հանձնաժողովը կամ կմահանա, այդպես էլ չծնված, կամ ռուսական կողմից նրա աշխատանքը կհամակարգի Մեդվեդևի օգնականը կամ խորհրդատուն։

Մարտնչող ապուշությունն այն է, ինչին մենք արդեն սովորել ենք։ Բայց պետք է կատարյալ ապուշ լինել՝ նույն փոցխի վրա երկրորդ անգամ կանգնելու համար։ Ավաղ, բայց հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը հայկական կողմից հերթական անգամ տնօրինում են ռազմատենչ դեգեներատները։