«Հրապարակ». ՀՌԱՀ-ի 2 թափուր տեղի մրցույթին մասնակցում է նաեւ Դավիթ Ամալյանը, սակայն արդեն որոշված է՝ ովքեր կնշանակվեն


«Հրապարակ». ՀՌԱՀ-ի 2 թափուր տեղի մրցույթին մասնակցում է նաեւ Դավիթ Ամալյանը, սակայն արդեն որոշված է՝ ովքեր կնշանակվեն
Մայիս 31 05:48 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների 2 թափուր տեղերի համար մրցույթին մասնակցում են երգահան Դավիթ Ամալյանը, «Հարավկովկասյան երկաթուղի­ներ» ընկերությանը դատի տված նախկին խոսնակ Վահե Դավթյանը, «Կարկոմավտո» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ Վահագն Թորոսյանը, «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Անժելա Ավագյանը, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը և այլք:

Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ որոշված է, թե ովքեր կնշանակվեն: Կվերանշանակվի Վլադիմիր Օհանյանը, իսկ 2-րդ տեղի համար նշվում են Ամալյանի կամ 66-ամյա Տիգրան Պետրոսյանցի անունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում