Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Պաշտպան


Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Պաշտպան
Հունվար 27 15:45 2021

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանի պաշտպան Կարեն Եսայանը։

«Առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը եւ նրա հանրապետական նախկին պատգամավոր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մեղադրվում են չարաշահումների, հափշտակության մեջ։

Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է նրանց կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

 



loading...