Բայդենը կթույլատրի տրանսգենդերներին ծառայել բանակում


Բայդենը կթույլատրի տրանսգենդերներին ծառայել բանակում
Հունվար 25 20:20 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կվերացնի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը, ըստ որի տրանսգենդերները չեն կարող ծառայել բանակում, հաղորդում է CBS News-ը:

Ակնկալվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի արարողության ժամանակ, որին կմասնակցի Պենտագոնի նոր ղեկավար Լլոյդ Օսթինը: Բայդենը համապատասխան հրամանագիր կստորագրի եւ զինված ուժերի ստորաբաժանումներին կհրամայի դրա իրականացման ծրագիր մշակել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բայդենը առողջապահության նախարարի օգնական կնշանակի բժիշկ Ռեյչել Լեվայնին, ով տղամարդ է ծնվել: Նա այդպիսով կդառնա առաջին տրանսգենդերը, որը դաշնային պաշտոնի է նշանակվում Սենատում հաստատմամբ: