Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ապագա կինը հայուհի է (լուսանկարներ)


Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ապագա կինը հայուհի է (լուսանկարներ)
Հունվար 25 00:15 2021

 

Իշխանական թիմում նոր հարսանեկան արարողության են սպասում։ Առաջիկայում ամուսնանալու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը։ Նրա ընտրյալը հայուհի է, երկու տղաների մայր Լիլիթ  Ղազարյանը։ Մեր տեղեկություններով զույգը երկար ժամանակ է ինչ հարաբերություններ ունի՝ մեկ տարի է ինչ միասին են ապրում, սակայն դրանց մասին հրապարակային չէին խոսում։

Առաջին անգամ հանրային իրենց հարաբերությունների մասին խոսել է պատգամավորը։ Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել և գրել․«Ծանր աշխատանքահին օրվա ավարտից հետո հավես օր պարգևածը..»։ Երջանկություն ենք մաղթում զույգին։ Ռուստամ Բաքոյանի և Լիլիթ Ղազարյանի ամուսնությունը գեղեցիկ վկայությունը կլինի հայ և եզդի ժողովուրդների բարեկամության։

 

 

 



loading...