Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ֊գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք․ Վահե Դավթյան


Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ֊գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք․ Վահե Դավթյան
Հունվար 24 18:45 2021
Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ֊գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք։ Այդ գաղափարախոսությունն, իր հերթին, խարսխված է հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում Հեղինակության հերքման վրա։ Վերանում է կրեատիվ փոքրամասնության միմեսիսը ոչ կրեատիվ մեծամասնության կողմից, որի արդյունքում վերջնականապես ձևավորվում է սպառողական հասարակությունը։ Այն սպառում է ամեն ինչ՝ երշիկից լրատվություն՝ չմտածելով նոր արժեք ստեղծելու մասին։ Այս ամենի գլխավոր արգասիքը կառավարվող քաոսն է, որն այդքան հարմար քաղաքական կառավարման մոդել է ռադիկալ֊գլոբալիստների համար։
Ֆեյսբուքն ինքն իրենով հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային ու, հետևաբար, հակապետական երևույթ է։ Դրա ֆենոմենը կայանում է նրանում, որ այն հավասարության նշան է դնում տգետի ու ինտելեկտուալի, մասնագետի ու դիլետանտի միջև։ Ստեղծվում է հավասարության պատրանք, ինչի հետևանքով նույն տգետն ու դիլետանտը սկսում են հավատալ սեփական բացառիկությանը։ Արդյունքում մենք առերեսվում ենք ֆեյսբուքի միջոցով գեներացվող տեղեկատվական աղմուկին, քանզի յուրաքանչյուր օգտատեր իր պարտքն է համարում հրապարակավ արտահայտվել իր կոմպետենտությունից դուրս գտնվող հարցի շուրջ։
Սեփական բացառիկության պատրանքի կուլմինացիան լինում է այն ժամանակ, երբ ֆեյսբուքում որոշակի լսարան ձևավորելուց հետո նույն տգետն ու դիլետանտը սկսում են բարձր դերի հավակնել իրական կյանքում։ Այս պահից ի վեր և սկսվում է իրական ճգնաժամը, որի արդյունքը Հեղինակության վախճանն է ու, ի վերջո, պետության օխլոկրատիզացիան։
Մենք այսօր հենց այդ փուլում ենք։
 



loading...