Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դիմաց


Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դիմաց
Հունվար 22 14:11 2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ:

Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ-ը չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր Խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ կորած զինծառայողները, այնինչ, ծնողների պնդմամբ, գործընթացը դանդաղում է:

Ծնողները վստահ են, որ իրենց որդիների մեծ մասը Ադրբեջանում գերության մեջ է, քանի որ իրենցից շատերը Արցախում մասնակցում են որոնողական աշխատանքներին և տղաներից, հիմնականում, որևէ հետք չեն գտնում: Դրսում սպասող ծնողներից մի քանիսը հրավիրվել են ներս՝ հանդիպման:



loading...