«Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան


«Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան
Հունվար 21 23:36 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Շուշիի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ինչը հրապարակվել է թշնամի պետության լրատվական կայքերով։

Նազենի Հովհաննիսյանը տեղադրել է այդ հրապարակման լուսանկարը, որին կից գրել է․ «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ ու ես ապրելու եմ էնքան, որ դա տեսնեմ։ Երիցս անիծվեն դավաճանները՝ ղեկավարներից մինչեւ նրանց մանկլավիկներ, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»։



loading...