«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարին հրավիրել են ԱԱԾ` բացատրություններ տալու


«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարին հրավիրել են ԱԱԾ` բացատրություններ տալու
Հունվար 20 01:00 2021

«Այսօր կեսօրին, երբ ուշքի եմ գալիս նախորդ ամբողջ օրը Հանրապետության հրապարակում անցկացնելուց հետո, սկսում եմ ստուգել բաց թողնված զանգերը և չկարդացված նամակները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Պարզվում է ի՛նչ. ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:

Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:

Հ.Գ. եթե ձեզ թվում է, որ ԱԱԾ և այլ տեղեր մեզ հրավիրելով, կանչելով կամ բերման ենթարկելով հնարավոր է կասեցնել Հայրենիքի փրկությանն ուղղված մեր շարժումը՝ դուք լավ չեք պատկերացնում ում հետ գործ ունեք և ինչ է կատարվել մեր երկրի հետ»: