Հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից


Հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից
Հունվար 20 00:18 2021

 Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։ Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու կարիք չունեն:

Նրանց տվյալների հավաքագրումն իրականացնում է ՊՆ-ն ՝ Առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից»:



loading...