Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է երկխոսության ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ


Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է երկխոսության ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ
Հունվար 17 20:25 2021

Ռուսաստանը պատրաստ է փոխհարգալից երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ, սակայն հարաբերությունների կտրուկ լավացման հույս չունի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 17-ին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Կիրակին Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ:

«Մենք չենք կանխատեսում ինչ-որ կտրուկ բարելավում, քանի որ մարդիկ չեն փոխվել, իրենց թեզերը նրանց չեն փոխել: Մենք բաց ենք նորմալ, փոխհարգալից երկխոսության համար»,-ասել է նա՝ մեկնաբանելով երկկողմանի հարաբերությունների հեռանկարները դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: